211652_close_icon
views-count41371 դիտում article-date 10:24 18-07-2017

Մինչ «պապայի ոսկե բալաները աքլոր են կտրում», Երևանում «3 հրացանակիրները» իրենց խոսքն են ուղղում սահմանն անառիկ պահող սպային ու զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ հանրությունն այս օրերին զբաղված է ամառային հանգստով, մայրաքաղաքում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ շարունակվում են մայրաքաղաքի խաչմերուկներում, դպրոցներին հարակից հատվածներում ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքները։ Գրեթե ամեն օր, առավոտյան ժամը 9-ից մինչև գիշերը ժամը 03։00-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ «Գծանշում» ՊՈԱԿ-ի աշխատակիցները գծանշումներ են կատարում կարևորագույն ճանապարհներին։ Եղել են դեպքեր, որ ինչ-որ »ծալապակասներ» փորձել են խանգարել նրանց աշխատանքը՝ պատճառաբանելով, որ «իրենք քաղաքի լավ տղերքից են ու պետք է նոր ներկած, սակայն դեռ չչորացած «զեբրայի» վրայով անցնեն»։ Բարեբախտաբար, այդ «սուտի լավ տղերքը», երբ տեսել են, որ ճանապարհները ներկող տղաները չեն ընկրկել, «խոնարհ հարսի» նման հեռացել են։ Ու հիմա այդ նույն «լավ տղերքը» նրանց «անուն են կպցրել»՝ ասելով, թե «էդ ներկողները 3 հրացանակիրներն են. լրիվ «մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով են առաջնորդվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ախատանքները շարունակվում են։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում «3 հրացանակիրներ» անունը ստացած «Ատոսը, Մատոսը, Արամիսն» ասում էին. «Մեր միակ երազանքն է, որ հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարներ չլինեն, վարորդները երթևեկեն ճանապարհային երթևեկության կանոնները չխախտելով ու մեկ էլ՝ գա էն օրը, որ մեր սահմաններն անառիկ պահող առյուծ սպաներն ու զինվորները վերջնականապես լռեցնեն ազերի ճիվաղներին ու մենք էլ ներկենք մեր հաղթանակած զինվորի ազատագրված սահմանները ու ի լուր աշխարհի՝ գրենք՝ սա Հայաստանն է ու վերջ»։ Այս օրերին գծանշման աշխատանքներ են կատարվում Արաբկիր, Շենգավիթ, Աջափնյակ վարչական շրջաններում։ Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր