211652_close_icon

Թող գալիք տարին լինի համախմբման, ազգային դիմակայունության և փոխադարձ վստահության տարի․ Ռազմիկ Պետրոսյան

views-count2644 դիտում article-date 20:20 31-12-2025
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր տարին և Սուրբ Ծնունդը մեզ հիշեցնում են շարունակականության, պատասխանատվության և հավատքի կարևորության մասին։ Այս օրերին մենք ոչ միայն ամփոփում ենք անցած տարին, այլ նաև սահմանում ենք այն արժեքները, որոնց վրա պետք է կառուցվի մեր վաղվա օրը։

Թող գալիք տարին լինի համախմբման, ազգային դիմակայունության և փոխադարձ վստահության տարի։ Թող յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն ունենա արդար, կայուն և ուժեղ պետություն ձևավորելու գործում։

Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, առողջություն և բարօրություն մեր ընտանիքներին, իսկ գալիք տարվան՝ իմաստություն և պատասխանատու որոշումներ։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։

Նմանատիպ նյութեր