Թո՛ղ Նոր տարին մեզ բոլորիս պարգևի ուժ՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները, հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ ու կամք՝ շարունակելու ստեղծագործել ու առաջ շարժվել. Բաբկեն Սեդրակյան
Սիրելի՛ բարեկամներ
Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով խաղաղություն, ամուր առողջություն ու բարօրություն։
Ամանորը գալիս է նոր հույսերի, երազանքների և լուսավոր նպատակների հետ։
Այն հիշեցնում է անցած տարին՝ մեր ձեռքբերումները, հաղթահարած դժվարություններն ու մեր համատեղ ջանքերի ուժը, որը միավորեց մեզ ու տվեց վստահություն ու ոգևորություն առաջ շարժվելու։
2025 թվականը մեզ համար եղել է ձեռքբերումների, նոր նախաձեռնությունների և անգնահատելի փորձառությունների տարի։
Մեր ամենօրյա հաջողությունների հիմքում հարգելի ուղևորներ, եղել է ձեր վստահությունն, աջակցությունն ու համբերությունը, ինչպես նաև մեր աշխատակիցների ամենօրյա նվիրված ծառայությունը։
Շնորհակալ ենք ձեզ բոլորին՝ սրտանց և անկեղծ։
Թո՛ղ գալիք տարին յուրաքանչյուրիս ընտանիքին բերի խաղաղություն, առողջություն, ընտանեկան ջերմություն ու նոր, լուսավոր պահեր։
Թո՛ղ յուրաքանչյուր օր լինի մարդասիրությամբ, համերաշխությամբ և սիրով լեցուն։
Թո՛ղ Նոր տարին մեզ բոլորիս պարգևի ուժ՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները, հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ ու կամք՝ շարունակելու ստեղծագործել ու առաջ շարժվել։
Թո՛ղ մեր քաղաքն ու պետությունը շարունակի զարգանալ ու պահպանել իր խաղաղությունը և անվտանգությունը, իսկ մետրոպոլիտենը միշտ մնա հուսալի, սիրելի ուղեկից՝ երևանցիների ամենօրյա կյանքում։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ...
Երևանի Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան