Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Mazda»-ն Ոսկեվազ բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կան վիրավորներ. ճանապարհը եղել է մերկասառույց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ավտոճանապարհի՝ Աշտարակ խոշորացված համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը հրաժարվել է մնալ հիվանդանոցում։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։