211652_close_icon

Էջմիածնի Մայր տաճարում տարեվերջյան պատարագն է մատուցվել Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ

views-count1057 դիտում article-date 13:15 28-12-2025
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում և հայ առաքելական մյուս եկեղեցիներում այսօր տարվա վերջին Սուրբ պատարագն է մատուցվում։

Մայր տաճարում պատարագը մատուցում է Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Պատարագին մասնակցում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Հիշեցնենք, որ զուգահեռ պատարագ է մատուցվում Կոտայքի մարզի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցներից ու աջակիցներից: Փաշինյանը նախօրեին նշել է, որ պատարագին մասնակցելու է այն ակնկալիքով, որ վեհափառի անունը չհնչի, ինչը, նշենք, հակականոնական է։

 

Նմանատիպ նյութեր