Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, Սպանդարյան բնակավայրում․ «КАМАЗ»-ը կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊԵՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի Մ2 ավտոճանապարհի Սպանդարյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում «КАМАЗ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Կողաշրջման հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով երթևեկությունը միակողմանի է դարձել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։