Բողոքի ցույց՝ Ջաջուռում․ կենդանասերները պահանջում են պատժել շների կյանքի հաշվին «փող լափողներին»․ Aravot.am
Այսօր մի խումբ կենդանասերներ հերթական բողոքի ցույց էին անցկացնում Ջաջուռում, որտեղ, ըստ կենդանասերների, իբրև թե գործում է թափառող կենդանիների ստերջացման կլինիկա, մինչդեռ այն անասնագոմ է։
Կենդանասերները պնդում են, որ Վիրաբյանները տարբեր ՍՊԸ-ների՝ «Նորոգում», «ԱԴԵԼ ՇԻՆ» և այլնի անվան տակ համատարած շահում են թափառող կենդանիների ստերջացման նպատակով հայտարարված մրցույթները՝ իրականում փող լվալով։ Նրանք ՀՀ Գլխավոր դատախազից ու Քննչականի կոմիտեի պետից պահանջում են անհապաղ ընթացք տալ իրենց բողոքներին ու վերջ դնել այս խարդախությանը։
Կենդանասերները հայտարարեցին, որ չեն հեռանա Ջաջուռից, մինչև որ դատախազն ու քննչական կոմիտեի պետը չմոտենան իրենց, այլապես պատրաստ են պատասխանատվություն կրել օրենքի ողջ ուժով․ ոչնչացնել , վառել այդ անասնագոմը։
Երևանաբնակ կենդանասեր, «ԴՈԳՄԱ» կենդանապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Տեր-Անտոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ ստերջացնելու նպատակով իբրև թե Ջաջուռ են տեղափոխել Բագրևանդից երեկ առևանգված շներին, սակայն նրանք այնտեղ չեն։
«Եթե մեր երկրում փողեր լափողները շների կյանքի հաշվին մնում են անպատիժ, նշանակում է՝ գույքին վնաս տալը կմնա անպատիժ: Եթե պատժվեմ, ավելի կուրախանամ, կմտածեմ, որ ինչ-որ տեղ մեր երկրում կես տոկոս օրենքը գործում է։ Կոնկրետ Գյումրիում հանցագործը մնում է անպատիժ», -ասաց Գոհար-Տեր Անտոնյանը։
«Զարմանալին այն է, որ մենք դեռ Ջաջուռ չհասած՝ մեզ բազմաթիվ ոստիկանական ուժեր դիմավորեցին, բայց դա չխանգարեց մեզ հասնել այստեղ ու պարզել, որ երեկվանից Բագրևանդից առևանգված շները «Նորոգում» ՍՊ-ի կողմից կամ «ԱԴԵԼ ՇԻՆ», չգիտեմ ինչ անվան տակ են Ջրվեժում հաղթել, այստեղ չեն։
Իրենք խաբել են բոլոր քաղաքապետարաններին՝ ներկայացնելով Ջաջուռի նկարները, որտեղ որ ոստիկանության աշխատողը մեզ պաշտոնապես հայտարարեց, որ գոմի տերը իբր թե արդեն վաղուց իրենց արգելել է այստեղ շուն բերել։ Իրենք բոլոր քաղաքապետարաններին ներկայացրել են էս գոմանոցի պատկերը՝ ֆոտոշոփ արած, իբր սա եվրոպական կլինիկա է, և իբր շները բերվում են Ջաջուռ։ Ես այս տեսանկարահանված ժապավենը Ջաջուռից կուղարկեմ Հրազդանի, Աբովյանի, Ջրվեժի, Մարտունու, Գյումրիի, Արթիկի քաղաքապետարաններ, որտեղ մարդիկ շահել են մրցույթները ու շները անհետացել են։
Քանի որ Գյումրիում տիրում է խայտառակ կոռուպցիա, ինչի մեջ որ մենք համոզվեցինք, և այդ կոռուպցիայի պարագլուխները գլխավոր դատախազությունն ու քննչականի պետն են, այդպես է դուրս գալիս․ այդ մարդիկ երկու տարի շարունակ մեր տված հաղորդումների վրա աչք են փակել, թույլ են տվել, որ էդ Վիրաբյանը ահավոր մեծ գումարներ լվանա։ Այսինքն այն գումարները, որոնք որ պիտի կատարի պատշաճ ստերջացման աշխատանքներ, որպեսզի շները չբազմանան, չի արվում․ Գյումրիում մի խայտառակ վիճակ է, մինչև Գյումրիի կենտրոնից եկանք, հասանք այստեղ, հանդիպեցինք հարյուրից ավելի շան»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում