Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի. Փաշինյան
Իրականում մի քանի բան է տեղի ունեցել. տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում, ընդ որում՝ սկզբից՝ Ղազախստանի համար, հետո՝ Ռուսաստանի համար: Հետո տեղի է ունեցել հաջորդ բանը, արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա: Երրորդ բանն է տեղի ունեցել, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին, և այդ պատրաստակամությունն արտահայտվել է, այդ գնացքը եկել է և հայտնվել է շուկայում: Կարծում եմ՝ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք: Եվ ես, այո՛, արտահայտում եմ այդ վերաբերմունքը, ու կարծում եմ՝ ճիշտ եմ անում: Եվ ինչո՞ւ տարբեր տեղերում: Որ տարբեր տեղերում դա արձանագրվի, որովհետև դա կարևոր է նաև ԵԱՏՄ-ի համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղի ունեցող իրադարձությունների համար Ադրբեջանի նախագահին հրապարակայնորեն մի քանի անգամ տարբեր հարթակներից շնորհակալություն հայտնելը դիվանագիտական հնա՞րք է:
«Մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել: Նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել: Սա էլ չորրորդ բանն է, որ տեղի է ունեցել: Իրականում շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը:
Ուզում եմ ցույց տալ, որ խաղաղությունը ինչ է, և ցույց եմ տալիս ու հայտարարում եմ, որ խաղաղությունը իրականություն է, և այդ խաղաղությունն ունի կոնկրետ արտահայտչաձևեր:
Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի մեջև երկկողմ առևտրի երևույթներ [կլինեն]: Հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի»,- ասաց նա: