Սրբուհի Գալյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
Նախարարն ու դեսպանը քննարկել են հետևյալ հարցերը՝
Սրբուհի Գալյանը հայտնել է, որ թվայնացման բարեփոխումների շրջանակում արդեն հնարավոր է ՔԿԱԳ ծառայությունների՝ ծննդի և ամուսնության, ինչպես նաև բիզնեսի գրանցման իրականացումը առցանց եղանակով։ Նա ընդգծել է, որ թվայնացվել են նաև դատավարության գործընթացները:
Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարի նախագծերին։ Քննարկվել է նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրականացվող բարեփոխումները կարևոր են պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ալեքսանդրա Քոուլը նշել է, որ պատրաստ են աջակցություն տրամադրել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին:
Նախարարը նշել է, որ 2026 թվականը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի: Երկուստեք կարևորվել է նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման փաստաթղթի մշակման և ներկայացման հարցը։
Նախարարն ու դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ երկխոսությունը՝ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։

- Սահմանադրական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները
- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և այդ շրջանակում նախարարության ստանձնած պարտավորությունները
- Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ստեղծումը
- Դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները,
- Թվայնացումը և կիբերանվտանգությունը,
- Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և լոբբինգի կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը: