211652_close_icon

Սրբուհի Գալյանը և Պաատա Սալիային քննարկել են Վրաստան–Հայաստան իրավական վեցերորդ ֆորումը

views-count1147 դիտում article-date 22:12 17-11-2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստան–Հայաստան իրավական վեցերորդ ֆորումը, ընդգծվել դրա կարևորությունն ու հետագա համագործակցությունը։
Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող սահմանադրական, դատաիրավական, թվայնացման և նախարարության իրավասության շրջանակում ընթացող բարեփոխումները։

Քննարկվել են նաև արդարադատության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները և համատեղ աշխատանքի շարունակականությունն ապահովելու ուղղությունները։

Նմանատիպ նյութեր