211652_close_icon

Մեզ սպառնացել են՝ կամ սպասարկում եք 10-ը եպիսկոպոսների օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ. Ռուբեն վարդապետ Զարգարյան

views-count1261 դիտում article-date 16:41 21-12-2025
Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ:

Այս մասին գրել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Հետևելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ. «Հետեւ’ս գնա, սատանա’»։

Իբրև կեցվածք և դիրքորոշում՝ միանում եմ խղճի և հայրենիքի կալանավոր Միքայել սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր