211652_close_icon

Շվեդական Volvo ավտոկոնցեռնը Ռուսաստանում երեք ապրանքային նշանների գրանցման հայտ է ներկայացրել

views-count1147 դիտում article-date 13:30 20-12-2025
Շվեդական Volvo ավտոկոնցեռնը, որը 2022 թվականին հեռացել էր Ռուսաստանից, ՌԴ-ում երեք ապրանքանիշի գրանցման հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է TASS գործակալությունը:

Դրանցից երկուսը Volvo են, իսկ երրորդը՝ Volvo Penta-ն։

Volvo ապրանքանշանները, որոնց ներքո կոնցեռնը թողարկում է ավտոմեքենաներ, ներկայացվում են Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) երեք դասերով (№ 07, 12, 37): Դրանց մեջ մտնում են բեռնատար և մարդատար ավտոմեքենաները, ֆուրգոններն ու ավտոբուսները, հաստոցներն ու շարժիչները, ինչպես նաև նորոգման և տեխնիկական սպասարկման ոլորտի ծառայությունները:

Գրանցման հայտերը Մտավոր սեփականության դաշնային ծառայություն են ներկայացվել Շվեդիայից` 2025 թվականի դեկտեմբերի 17-ին:

Շվեդական Volvo ավտոարտադրողը 2022 թվականի փետրվարին դադարեցրել է Ռուսաստանում իր գործունեությունը։ Ինչպես TASS-ին հայտնել են արդյունաբերության և առևտրի նախարարությունից՝ Ռուսաստանում նրա ակտիվները փոխանցվել են ռուս ներդրողի։

Նմանատիպ նյութեր