211652_close_icon

Արցախի ներկայացուցչության շենքն օրինական ճանապարհով վերցնել անհնարին է. Սամվել Շահրամանյան

views-count430 դիտում article-date 13:24 02-09-2025
Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրեական գործերին, որոնցով ինքն ունի վկայի կարգավիճակ:

Հարցին՝ ի՞նչ ունի Սամվել Բաբայանն իր դեմ, որ հաղորդում է ներկայացրել, Շահրամանյանը նախ ասաց, որ տեղյակ չէ, ապա հավելեց. «Ես տեղյակ չեմ, թե նա ինչ հաղորդում է տվել, կամ ի՞նքն է տվել, թե՝ ոչ: Բայց կարող եմ ասել, եթե չլիներ նման քրեական գործ, գտնում եմ, որ դա պետք է նախաձեռնվեր, որ դրա շրջանակներում պարզվեր ճշմարտությունը»:

Քրեական գործերի վերաբերյալ նա այլ հարցերի չպատասխանեց, քանի որ դրանք նախաքննական գաղտնիքի խախտում կհամավրվի:

Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչության շենքին, Շահրամանյանն ասաց. «Արցախի ներկայացուցչությունն օրինական ճանապարհով վերցնել անհնարին է, որովհետև դա 97 թվականից քաղաքապետի որոշմամբ կառավարության որոշմամբ արդեն նաև 22 թվականից ԱԳ նախարարի կողմից ճանաչվել է որպես դիվանագիտական կորպուս, շենք, ուրեմն իրավական հիմք չկա»:

Նմանատիպ նյութեր