211652_close_icon

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումների մասին

views-count1204 դիտում article-date 21:15 16-12-2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հրադադարից հետո Իսրայելը Գազայի հատվածում այն խախտել է 813 անգամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ըստ շարժման հայտարարության, այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Հազի Համադը:

Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին ամեն օր հաղորդումներ է տրամադրում Իսրայելի կողմից խախտումների մասին։ 

Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին։

Նմանատիպ նյութեր