211652_close_icon

Մոստովոյը բացատրել է, թե ինչու «Կրասնոդարը» ձմռանը չի վաճառի Սպերցյանին

views-count1594 դիտում article-date 20:04 16-12-2025
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը բացատրել է, թե ինչու Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը այս ձմռանը չի լքի թիմի կազմը։

««Կրասնոդարը» կրկին պայքարում է չեմպիոնության համար, և Սպերցյանը լավ է հանդես գալիս՝ օգնելով իր թիմին։ Ի՞նչ իմաստ ունի իրենց առաջատարին մրցաշրջանի կեսին թողնելը», – Մոստովոյի խոսքերը մեջբերում է RB Sport-ը։

25-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 163 հանդիպում, խփել 53 գոլ և կատարել 45 գոլային փոխանցում։ Սպերցյանի գործող պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Նմանատիպ նյութեր