211652_close_icon

Երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են. Հայաստանում մարդիկ ո՞նց շատ երեխա կունենան. Գառնիկ Դանիելյան

views-count547 դիտում article-date 17:05 16-12-2025
Երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են. Հայաստանում մարդիկ ո՞նց շատ երեխա ունենան: Այս մասին ԱԺ  արտահերթ նիստի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությանը մի քանի անգամ առաջարկել են, որ պետությունը հոգա երեխա ունենալու խնդիր ունեցող ընտանիքների ծախսերը: Ասել են, որ լավ բան են առաջարկում, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարել:

«Ընտանիքներ կան, որ ցանկանում են երեխա ունենալ՝ չեն կարողանում, որովհետև արհեստական բեղմնավորման համար ֆինանսը չի ներում:

Պետությունը դա պետք է անվճար դարձնի, ծնելիության վրա պետք է առհասարակ փող չխնայենք»,- ասել է Դանիելյանը:

Անդրադառնալով տակդիրների ու հիգիենայի պարագաների գներին՝ Դանիելյանը նշել է, որ Հայաստանի ու հարևան երկիր Վրաստանի միջև գնային տարբերություն կա:

«Նամակներ եմ ստանում, որ երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թանկացումների պարագայում մարդը շահագրգրված լինի երեխա ունենալու. առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների գների հարցը պետք է լուծենք»,- եզրափակել է նա:

Նմանատիպ նյութեր