«Սրբազան պայքարի» ժամանակ մարդիկ խոստացել են անհնազանդության ակցիաներ կատարել այլ տեղեր, չեն արել, չեմ ուզում շատ փակագծեր բացել. Գառնիկ Դանիելյան
«Սրբազան պայքարի» առաջնորդներից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համաձայն չէ ձևակերպումների հետ, թե ընդդիմությունը տապալել է փողոցային պայքարը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոչ ինքը, ոչ Բագրատ Սրբազանը ժողովրդին տուն չեն ուղարկել:
«Եթե ուշադիր եք եղել, ես և Սրբազան հայրն այդ օրերին հրապարակում ենք եղել, ոչ մեկին տուն չենք ուղարկել, այդպիսի հայտարարություն չի եղել, թե գնացեք տուն: Մենք ասել ենք՝ եթե ցանկացողներ կան, որ ուզում են գնան, կարող են գնալ, մնացողները կարող են մնալ»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ այդ աննախադեպ պրոցեսները սկսվել, գեներացվել են Սրբազան հոր առաջնորդությամբ, նաև իրենց անմիջական մասնակցությամբ ու ներդրումով:
«Այսինքն, հենց այնպես չի եղել այդքան ժողովրդի դուրս գալը: Շատերն ասում էին, որ այդ լոկալ կոնֆլիկտի համար այդքան մարդ փողոց դուրս չի գալու, բայց մենք տեսանք, որ դուրս եկավ: Ես էլ որոշակի հատվածի պատասխանատու եմ եղել, մարդիկ են եղել, որոնք որ խոստացել են այլ տեղեր կատարել անհնազանդության ակցիաներ, բայց այդ խոստումը չեն կատարել, չեմ ուզում ասեմ այդ ով է։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, օրը կգա, ժամը կգա, եթե պատեհություն կհամարի Սրբազան հայրը դրա մասին կխոսի»,- ասաց նա: