211652_close_icon

Բեռնափոխադրում առանց վարորդի ու հեռախոսահամարի. դատարանների աշխատակիցները կատակում են՝ ԱԱԾ-ի նոր տեխնիկան է տեղակայված, որ իրենց լավ լսեն ու տեսնեն․Փաստինֆո

views-count1432 դիտում article-date 21:20 15-12-2025
 Վերաքննիչ քրեական և քաղաքացիական, ինչպես նաև Վարչական դատարանների մոտ արդեն տևական ժամանակ է՝ «առեղծվածային» բեռնատար է հայտնվել՝ «բեռնափոխադրում» գրությամբ։

«Փաստինֆո»-ն ֆիքսել է բեռնատարի առկայությունը և մոտեցել՝ բեռնափոխադրման ծառայության հարցով, սակայն տեղում պարզվել է, որ ոչ հեռախոսահամար կա, ոչ վարորդ։ Բեռնատարի վրա երբեմնի նշված հեռախոսահամարն էլ ջնջված է։ Թե ինչ գործ ունի դատարկ մեքենան դատարանի շենքերի հարևանությամբ՝ պարզ չէ։

Համենայն դեպս, դատարանների աշխատակիցները կատակում են, թե գուցե բեռնատարում տեղակայված է ԱԱԾ-ի հատուկ տեխնիկան, որպեսզի միաժամանակ երեք դատարաններին լավ լսեն ու տեսնեն։ Ի վերջո, ԱԱԾ-ն այլևս  ազգային անվտանգության խնդիրներով չի զբաղվում, հակահետախուզության գործառույթից  զրկվել է, իսկ ամեն օր մասկի շոուներ կազմակերպելն, թերևս, հնարավոր չէ։

Ի դեպ, բոլորին գաղտնալսելու թեմային հրապարակավ անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ունեցած ելույթի ընթացքում՝ հայտարարելով, որ ներդրումներ են իրականացվում օպերատիվ մարմինների տեխնիկական կարողությունների զարգացման համար։

Իսկ եթե առանց կատակ, ապա կարծում ենք ԱԱԾ-ն իրոք պետք է հետաքրքրվի, թե ինչ բեռնափոխադրման ծառայություն է մատուցվում առանց հեռախոսահամարների։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր