211652_close_icon

Հայտնի է Երեւանում անցկացվելիք մրցաշարում Արման Ծառուկյանի մրցակիցը

views-count1468 դիտում article-date 22:00 10-12-2025
 Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Երեւանում անցկացվելիք Hype Fighting մրցաշարում կմենամարտի UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետի հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հրապարակում է արել Արման Ծառուկյանը: Ավելի վաղ UFC մարտիկը խոստացել էր, որ մրցակցի անունը շոկային է լինելու: 

Մերկ բռունցքներով Hype Fighting լիգայի առաջին մրցաշարն տեղի է ունենալու դեկտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արման Ծառուկյանի - Շարա Բուլետի մենամարտը երեկոյի գլխավոր իրադարձությունն է:

Նմանատիպ նյութեր