Ժամանակավորապես կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10.00-ից մինչև 13.00, ջրահեռացման խողովակի տեղադրմամբ պայմանավորված՝ երթևեկության համար կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։


