211652_close_icon

Միհրանի հետ տեղի ունեցողը կապված է նրա քաղաքական գնահատականների հետ․ Աբրահամյան

views-count1036 դիտում article-date 23:30 08-12-2025
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հիվանդանոցում տեսակցեցի հանրային գործիչ Միհրան Հակոբյանին, ում նկատմամբ այսօր հարձակում էր իրականացվել:

Վերջինս միջին ծանրության մարմնական վնասվածք ունի:

Միհրանը որևէ մեկի հետ անձնական, կենցաղային խնդիր, թշնամություն չի ունեցել:
Ակնհայտորեն տեղի ունեցած վայրագությունը կապված է իր հանրային խոսքի, հնչեցված քաղաքական գնահատականների հետ, որին ի պատասխան խուժանապետությանը հարիր գործիքակազմ է աշխատել:

Իշխանության ներմուծած «արևմտյան արժեքներն» են, որի պարագայում հանրությունը միայն ծեծ, ջարդ, կալանավորում է տեսնում»:

Նմանատիպ նյութեր