211652_close_icon
views-count1162 դիտում article-date 23:14 19-04-2026

Տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում. դատարանում ընթանում է Ս․ Կարապետյանի աջակիցների կալանքի խափանման միջոցի հարցի քննությունը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ,  ըստ նախնական տեղեկությունների,  տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ`   «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի  և Մայիս Բաղումյանի նկատմամբ կալանքի։

Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է  խուլիգանություն,  իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։

Ուժեղ Հայաստանը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։

Նմանատիպ նյութեր