211652_close_icon

Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան

views-count691 դիտում article-date 11:24 05-12-2025
Իմ համեստ կանխատեսումներով տեղի է ունենալու հետևյալը. Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ո՛չ մեզ, ո՛չ իշխանություններին և կկալանավորի Արշակ Սրբազանին: Ես ամեն դեպքում ուզում եմ, որ մեր քաղաքացիները ֆիքսեն, որ խոսքը գնում է 2018 թվականի դրվագի մասին, որտեղ մի քանի հոգի ցուցմունք է տվել, թե իբր իրենց մոտ հայտնաբերված թմրանյութերը իրենց գրպանն է գցել է Արշակ Սրբազանը։ Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Լրատվականներից մեկը մի կոմիքս էր պատրաստել, որ իշխանությունները հավանաբար առաջնորդվել են հետևյալ սկզբունքով. ի՞նչ անենք՝ Արշակ Սրբազանին բռնենք, դե երևի գրպանը թմրանյութ գցենք, հետո հասկացել են, որ սքեմը գրպաններ չի ունենում ու որոշել են Արշակ Սրբազանին վերագրել, որ ինքն է ինչ-որ մեկի գրպանը թմրանյութ գցել։ Սա  խայտառակություն չի, սա անաստվածություն է, սա անբարոյականություն է»,-նշել է նա։ 

Նմանատիպ նյութեր