10867 դիտում
19:49 16-12-2014
Մի խումբ երիտասարդներ կրկին ապացուցեցին, որ շատ հայտնի հայ օլիգարխներ չեն կարող իրենց հետ «ոտք գցեն»
Կրկին անգամ Սոնյա Հարությունյանը, Իրինա Մանուկյանը եւ Խաչիկ Բաղդասարյանը` ընկերների եւ հարազատների օգնությամբ հավաքեցին եւ գնեցին համապատասխան իրեր, խաղալիքներ եւ որոշեցին գնալ մանկատուն:
Առաջին անգամ միտքը ծագել էր 2013 թվականին, եւ այդ գաղափարը կյանքի կոչելու համար երկար ժամանակ չպահանջվեց:
Արդեն 2013-ի փետրվարին այցելեցին Քանաքեռ-Զեյթունի թիվ 1 գիշերօթիկ հաստատություն՝ ՊՈԱԿ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարողացան հավաքել հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրենական պիտույքներ: Իրենց ակցիային միացան բազմաթիվ մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ, որոնք մեծ եռանդով ու բավականությամբ տալիս էին այդ իրերը:
Մեզ հետ զրույցում Սոնյան եւ իր ընկերները պատմեցին որ, մեծ ոգեւորությամբ ճանապարհ ընկան դեպի մանկատուն: Հանդիպեցին երեխաներին, մի փոքր հյուրասիրություն կազմակերպեցին, ապա սկսեցին բաժանել հագուստն ու խաղալիքները:
Երեխաները շատ ուրախ էին, իսկ իրենք՝ տպավորված: Հուզումնալից պահեր ապրեցինք եւ մեծ ոգեւորությամբ խոստացանք նորից այցելել նրանց:
Երկրորդ անգամ եւս քիչ ժամանակ ունեինք, բայց աշխատեցինք հասցնել: Նոյեմբեր ամսին կրկին գնացինք թիվ 1 գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ: Եվ ահա եկել է խոստումը կատարելու պահը: Շատ իրեր ենք հավաքել եւ կարծում ենք, որ երեխաները շատ կուրախանան:
Նաեւ մեծ ոգեւորություն է առաջացրել այն փաստը , որ շատ-շատերը որոշել են միանալ մեզ, տեսնելով մեր գրառումները, լուսանկարները՝ սոցցանցերում։ Վարսահարդարման պարագաների խանութը` Մովսեսյան եղբայրները, նվիրատվեցին փոքրիկներին վարսահարդարման շատ պարագաներ։
Այցելում ենք Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ: Կարծում ենք, որ յուրաքանչյուրս էլ կարող ենք ինչ-որ բանով օգտակար լինել, մի փոքր օգնել ու մի պահ ուրախություն պարգեւել այդ փոքրիկներին:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
08:43 17-04-2024
Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»