211652_close_icon

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Հունգարիայում, երբ այդ հանդիպման համար պայմաններ ստեղծվեն

views-count637 դիտում article-date 22:45 01-12-2025
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն Հունգարիայում, երբ այդ հանդիպման համար պայմաններ ստեղծվեն։ Այս մասին խոսվել է Հունգարիայի վարչապետի՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հետ բանակցությունների ժամանակ, հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը․

«Եվ ԱՄՆ-ի, և Ռուսաստանի նախագահները վարչապետ Օրբանին հասկացրել են, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և հենց որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը թույլ կտա նման գագաթնաժողովն ավարտել համաձայնագրով, նրանք կժամանեն Բուդապեշտ», – ասել է Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Նմանատիպ նյութեր