211652_close_icon

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

views-count1105 դիտում article-date 10:23 01-12-2025
Շախմատի միջազգային ֆեդերացիայի դեկտեմբեր  ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 գրոսմայստեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանից միայն մեկ գրոսմայստեր կա` Շանթ Սարգսյանը, որը 52-րդն է:

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (37-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (75-րդ տեղ) Մարիամ Մկրտչյանը (90-րդ տեղ):

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 20-րդն է:

Նմանատիպ նյութեր