211652_close_icon
views-count3704 դիտում article-date 13:52 14-12-2019

Wizz Air-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ կիրականացնի Լոնդոն և Փարիզ

Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ուղիղ թռիչքներ կիրականացնի Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Տոմսի արժեքը լինելու է ցածր: Այս մասին գրում է RUSARMINFO- ն: Թռիչքները կիրականացվեն 2020 թվականի հունվարից: Wizz Air -ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, եվրոպական ամենատարածված փոխադրողներից մեկը: Հիմնական գործունեությունը Կենտրոնական Եվրոպայում ներքին և միջազգային թռիչքների սպասարկումն է: Ըստ աղբյուրի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործող նոր լոուքոստերի մասին կպատմի կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրա Ռադոնը: Ավելի վաղ RUSARMINFO- ն հաղորդել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ շարունակում է բանակցություններ վարել հունգարական բյուջետային Wizz Air- ի հետ:

Նմանատիպ նյութեր