Հարյուրավոր կամավորներ բարձրացել են Հատիսի գագաթ՝ մասնակցելու Հիսուսի արձանի շինարարությանը
Հայաստանի մարզերից ու աշխարհի տարբեր անկյուններից՝ մոտ 300 կամավոր հավաքվել են մեկ վայրում՝ մասնակցելու Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքներին: Բարձր տրամադրությամբ, երգով ու պարով կամավորները բարձրացան Հատիսի գագաթը:
«Ուզում եմ առաջին հերթին պարոն Ծառուկյանի անունից բոլորիդ ողջունել: Մենք շատ խորհրդանշական վայրում ենք այսօր այստեղ գտնվում, ու ձեզանից յուրաքանչյուրն ունի բացառիկ շանս ու հնարավորություն՝ այս դառնալ այս պահին կերտվող պատմության մի մասնիկը»,- կամավորների հետ հանդիպմանն ասել է նախագծի հեղինակ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: