Bloomberg-ը հայտնել է Հայաստանում ամերիկյան՝ 500 միլիոն դոլար արժողությամբ նախագծի մեկնարկի ամսաթիվը
Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող ամերիկյան Firebird Inc. ստարտափը ԱՄՆ կառավարությունից Nvidia Corp. չիպեր Հայաստան արտահանելու թույլտվություն է ստացել, հայտնել է Bloomberg գործակալությունը։
Դրա նպատակն արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության շրջանակում գերհամակարգչային նախագծի իրականացումն է։
Հունիսին Nvidia-ի հայտարարած այդ նախագիծը հնարավորոթյուն կտա ստեղծելու տարածաշրջանում արհեստական բանականության վրա հիմնված տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ տվյալների կենտրոնը։ 100 մեգավատտ հզորությամբ օբյեկտը, որի նախնական ներդրումը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար, կօգտագործի Dell Technologies Inc-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված սերվերներ և Nvidia-ի Blackwell պրոցեսորներ։
Նախագծի իրագործման առաջին փուլը նախատեսված է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում, հայտնել է Firebird-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը։
Հավանությունը տրվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը մեղմացրել է առաջադեմ արհեստական բանականության չիպերի արտահանման սահմանափակումները։
Հայաստանը խոր տնտեսական և քաղաքական կապեր ունի իր խոշորագույն առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ, Գյումրիում էլ տեղակայված է ռուսական ռազմական բազա։ 2023 թվականի Ադրբեջանի հետ պատերազմից հետո Հայաստանը ձգտում էր հեռանալ Կրեմլից և ամրապնդել կապերն Արևմուտքի հետ։
Բայդենի վարչակազմի օրոք Հայաստանը համարվում էր 2-րդ մակարդակի երկիր՝ ըստ, այսպես կոչված, արհեստական բանականության տարածման կանոնի, որը սահմանափակում էր նման երկրներ արտահանվող արհեստական բանականության պրոցեսորների քանակը։ ԱՄՆ դաշնակիցները, մասնավորապես՝ Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Լեհաստանը, ևս 2-րդ մակարդակի երկրներ էին համարվում և նյարդայնացած էին այդ կանոններից։ Այդ կանոնակարգերը չեղյալ հայտարարվեցին Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո։
Firebird կայանի հզորության մոտ 20%-ը կպահվի հայկական ընկերությունների համար, մինչդեռ մնացած 80%-ը կվաճառվի տարածաշրջանում բիզնեսով զբաղվող ամերիկյան ընկերություններին։ Առաջին փուլը կֆինանսավորվի Firebird-ի ներգրաված պարտքերի և կապիտալի միջոցով, որը ֆինանսավորում է Moderna Inc.-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Ընկերությունը փնտրում է մաքուր էներգիայի, մասնավորապես՝ միջուկային, հիդրո և արևային էներգիայի աղբյուրներ ունեցող վայրեր։ Հայաստանում միջուկային էներգիան հեշտությամբ հասանելի է։ 100 մեգավատտ հզորությամբ կայանի համար անհրաժեշտ կլինի նույն քանակությամբ էլեկտրաէներգիա, որքան անհրաժեշտ է մոտավորապես 75 հազար տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։