211652_close_icon

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ հատուկ ուշադրության տակ պահել այդ հարցը. Փաշինյանը՝ Բաքվում գտնող հայերի խնդրի մասին

views-count475 դիտում article-date 14:58 20-11-2025
Ուրեմն ինչպես գիտեք ես նույնպես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ և հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին և արձանագրելով, որ նախագահ Թրամփը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին և ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված:

Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բաքվում գտնող հայ գերիների խնդրի մասին:

«Միացյալ նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր