211652_close_icon
views-count4628 դիտում article-date 22:25 04-04-2016

ԼՂՀ ՊՆ նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն: Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի է ունեցել անդրանիկ հանդիպումը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին ստեղծված բարդ իրադրության պայմաններում Արցախում գտնվելու և դրանք լուսաբանելու համար, բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է շփման գոտում տեղ գտած գործողությունների ժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվող հրթիռահրետանային, զրահատանկային և օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետային համակարգերի և հարվածային թռչող սարքերի գործածությանը: Վ. Առստամյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկային ուժի կորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել է ներկաների հարցերին: Նշենք նաև, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաև մամուլի ասուլիս: [b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր