211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

views-count1987 դիտում article-date 13:40 17-11-2025
Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Նմանատիպ նյութեր