211652_close_icon

Խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցը. Արթուր Հովհաննիսյան

views-count502 դիտում article-date 13:23 14-11-2025
Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ մտահոգություններ ունենք, խիստ խոր մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ, և այո, ես պետք է բնականաբար երկրորդեմ պարոն վարչապետին առ այն, որ ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել,  Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։  

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ ՔՊ  խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյանըէ անդրադառնալով այն հարցին, որ արդյոք  խաղաղության գնացող երկրի ձեռագի՞ր է Բաքվում գտնվող հայ գերիների համար դատախազի պահանջած պատժաչափերը:

«Այս ուղղությամբ մշտապես ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Սա մեր համար առաջնային խնդիր է և մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները և մթնոլորտ և միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն: Մենք խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության ընթացքի բովանդակության վերաբերյալ, նաև մտահոգություններ ունենք մի շարք հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչում են Ադրբեջանից, որոնք ըստ էության կապ չունեն գործընթացի հետ խաղաղության և մենք հույս ունենք նախ, որ այդ մտահոգությունները հընթացս կփարատվեն»,-եզրափակել է Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր