211652_close_icon

Գևորգ Պապոյանը հրավիրվել է ԱՄՆ՝ «Թրամփի ուղու» հետ կապված հարցեր քննարկելու

views-count544 դիտում article-date 18:11 20-09-2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջիկայում Թրամփի ուղու հետ կապված ԱՄՆ-ում պաշտոնյաների հետ հանդիպում է ունենալու։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ինքը՝ Պապոյանը՝ նշելով, որ հրավերը եղել է ամերիկյան կողմից։

Նախարարի խոսքով՝ իր այցը նախատեսված է նոյեմբերին։ Պապոյանն ասաց, որ հանդիպումը լինելու է Առևտրի նախարարությունում, սակայն հնարավոր է՝ կառույցի անունը շփոթում է։

Նմանատիպ նյութեր