211652_close_icon

Ռահմոնը Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումը պատմական իրադարձություն է անվանել

views-count781 դիտում article-date 21:00 09-08-2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական իրադարձություն է, որը կհարթի երկու երկրների միջև երկարատև խաղաղության հասնելու ճանապարհը։ Այս մասին ասվում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական հեռագրում։

«Մենք ողջունում ենք այս պատմական իրադարձությունը և ընդգծում ենք խաղաղ երկխոսության կարևորությունը՝ որպես ճգնաժամերի և հակամարտությունների լուծման միակ միջոց», - ասվում է Տաջիկստանի ղեկավարի մամուլի ծառայության կողմից հրապարակված տեքստում։ Ռահմոնը նշել է, որ ստորագրված փաստաթուղթը բացում է երկու երկրների միջև երկարատև խաղաղության հասնելու ճանապարհը և վստահություն է հայտնել, որ «ձեռք բերված համաձայնությունները կստեղծեն անհրաժեշտ հիմք երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների և գործընկերության զարգացման համար և միևնույն ժամանակ կնպաստեն Կովկասում կայունության և անվտանգության հիմքերի ամրապնդմանը և կառուցողական միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»։

Նմանատիպ նյութեր