211652_close_icon

Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը լավագույնն են ծանրամարտի Մ23 տարեկանների ԵԱ-ում

views-count1174 դիտում article-date 21:28 05-11-2025
 Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) և Տիգրան Կարապետյանը (71 կգ) ճանաչվել են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության լավագույն ծանրորդներ:

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը:

Նշենք, որ Եվրոպայի երիտասարդական և պատանեկան առաջնություններում Հայաստանի հավաքականին ոսկե մեդալներ էին բերել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Տիգրան Կարապետյանը (71 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ), Աշոտ Մովսիսյանը (11+), Էմմա Պողոսյանը (86 կգ) և Լիանա Գյուրջյանը (86 կգ):

Արծաթե մեդալ են նվաճել Նարեկ Գրիգորյանը (71 կգ), Նարեկ Մկրտչյանը (79 կգ) Մնացական Աբրահամյանը (71 կգ), իսկ բրոնզե մեդալակիր են դարձել Գոռ Սահակյանը (71 կգ), Մերի Միսակյանն ու Աննա Ամրոյանը:


 

Նմանատիպ նյութեր