211652_close_icon

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Ադրբեջանում

views-count1135 դիտում article-date 18:56 05-11-2025
ՆԱՏՕ-ի շուրջ 40 ներկայացուցիչներ Բաքվում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ադրբեջանական ստորաբաժանումների համար։

Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ցամաքային զորքերի շտաբների, զորամասերի և ստորաբաժանումների մարտունակության գնահատում (CREVAL)» դասընթացը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի» շրջանակում։ Պաշտպանության Ազգային համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում անցկացվող միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների զինվորականները։

Ադրբեջանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Ռազմական կրթության ընդլայնում» ծրագրի շրջանակում 2008 թվականից։ Բաքուն մասնակցում է ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, ահաբեկչության դեմ պայքարին և գիտական նախագծերին։ Այս տարիների ընթացքում հազարավոր ադրբեջանցի զինծառայողներ վերապատրաստում են անցել դաշինքի և նրա անդամ Թուրքիայի ուսումնական կենտրոններում։
 

Նմանատիպ նյութեր