211652_close_icon

ՊԵԿ-ը հոկտեմբերին կշարունակի եկամուտների տարեկան հայտարարագրման իրազեկման հանդիպումներ անցկացնել քաղաքացիների հետ

views-count424 դիտում article-date 19:30 25-09-2025
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման հանրային իրազեկման կարևորությունը և քաղաքացիների հետաքրքրվածության լայն շրջանակը, կշարունակի հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները նաև հոկտեմբերին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրազեկման հանդիպումները կանցկացվեն Երևանում, որոնց ընթացքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցները ֆիզիկական անձանց կրկին կծանոթացնեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման գործողություններին և լրացման քայլերի հաջորդականությանը։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում, քաղաքացիներն ունեն իրազեկմանը զուգահեռ հայտարարագիրը տեղում լրացնելու հնարավորություն։ 

Հանդիպումները կանցկացվեն համացանցին միացված համակարգիչներով առկա դահլիճում։

Ովքեր կարող են մասնակցել

Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչպես նաև ցանկանում են հայտարարագիրը լրացնել անմիջապես իրազեկման հանդիպման ընթացքում։

Երբ և որտեղ կանցկանցվեն իրազեկումները

Իրազեկման հերթական հանդիպումները կանցկացվեն՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին, 8-ին, 10-ին, 15-ին,

17-ին, 22-ին, 24-ին, 29-ին և 31-ին։
Սկիզբը՝ ժամը 16։00-ին։
Վայրը՝ ք․ Երևան, Կոմիտաս 35։

Հանդիպումներին մասնակցելու համար քաղաքացիները պետք է նախապես ուղարկեն իրենց տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն ազգանունը, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի  բարձրացման նպատակով, տարբեր ձևաչափերով շարունակվում են նաև իրազեկման միջոցառումները Երևանում և մարզերում՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների աշխատակիցների համար։ 

Նմանատիպ նյութեր