211652_close_icon
views-count12434 դիտում article-date 20:41 09-02-2015

Շղթայական ավտովթար Երևանում. «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 5 ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 81 MR 888 համարանիշի, BMW մակնիշի 14 DD 414 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 34 NT 913 համարանիշի, BYD մակնիշի S 0044 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 PF 082 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 700.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 400.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, BMW մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 47.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 55.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր