211652_close_icon

Հայաստանում ՆԳՆ կարիքների համար հատկացվող ծախսերը կկրճատվեն 2026 թվականին

views-count1063 դիտում article-date 11:19 03-11-2025
2026 թվականին Հայաստանի ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 102 միլիարդ 644 միլիոն դրամ։ Այս մասին նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշել է, որ դա 2025 թվականի ցուցանիշներից պակաս է 2 միլիարդ 355 միլիոն դրամով։

«Հատկացվող գումարների և ծախսերի վերաբերյալ ավելի մանրամասն տվյալներ կներկայացնեմ քիչ անց՝ քննարկումների փակ ձևաչափի ընթացքում», - հավելել է Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր