1591 դիտում
23:44 18-04-2022
Օրինակելի նախագծերի բազմակի կիրառությամբ կկրճատվեն նախագծային աշխատանքների ծախսերը և ժամանակը
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կիրառելու հնարավորությունն օրենսդրական ամրագրում է ստացել:
Ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կառուցապատողների համար կատարվում են մի շարք հստակեցումներ և պարզեցումներ:
Օրենքով ապահովվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում ընդգրկված շինարարական օբյեկտների, այսպես կոչված, «տիպային» նախագծերի բազմակի կիրառությունը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն ընդգծում է օրինագծի խիստ կարևորությունը՝ հաշվի առնելով առաջիկա հինգ տարիների ընթացքում դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, բնակելի նշանակության օբյեկտների նախագծման և կառուցման մեծածավալ ծրագրերը. «Քաղաքաշինական ծրագրերի մեծ պահանջարկի պարագայում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառումը տնտեսապես շահավետ և նպատակահարմար գործընթաց է, որի արդյունքում ակնկալվում է նախագծային աշխատանքների ծախսերի և ժամանակի 60-70% խնայում»: Ընդունված օրինագծի համաձայն՝ կառուցապատողներն իրավունք են ստանում կիրառել բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը, եթե դա նախատեսված է պայմանագրերով: Ընդ որում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին օրինակելի նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի ֆինանսական միջոցները կարող են հատկացվել մինչև տեղակապման նախագծերի ավարտը:
Կատարված լրացումներով՝ ամբողջ նախագծի փոխարեն փորձաքննության է ենթարկվելու միայն տեղակապման նախագիծը: Օրենքով նախատեսվում է նաև ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրված՝ կապալի պայմանագրերով նախատեսված դեպքերում կիրառել բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք կարող են ընդգրկված չլինել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում: Կառուցապատողը կարող է տնօրինել, տիրապետել և հետագայում, իր հայեցողությամբ, այլ ծրագրերի շրջանակներում կիրառել բազմակի օգտագործման նախագծեր: «Արդյունքում, օրինակ, բնակելի թաղամաս կառուցելիս կառուցապատողը կօգտվի միևնույն պարզեցված ընթացակարգից. մեկ շենքի նախագծի հաստատումից հետո այն կկիրառի բազմակի՝ մյուսների համար միայն տեղակապում իրականացնելով:
Սա նաև վարչարարության կրճատում է նշանակում»,-նշում է Դավիթ Գրիգորյանը: Ընդ որում, կառուցապատողն իրավունք ունի այլ անձանց իր հայեցողությամբ տրամադրել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը:
Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է առաջիկայում ընդլայնել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը՝ համալրելով տարբեր գերատեսչությունների պատվիրատվությամբ իրականացված տարբեր նշանակության օբյեկտների նախագծերով:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021թ. դեկտեմբերի 9-ի N71-Ն հրամանով հաստատվել են շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը, որոնցում ընդգրկված են շինարարական 12 օբյեկտների (տիպերի) նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ տվյալներ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր
787 դիտում
11:07 13-01-2023
Սահմանվել է կառուցապատողների պատվերով մշակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրարկման կարգը
2334 դիտում
15:34 08-08-2019
Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանի նախագծային աշխատանքների համար գումար հատկացվեց
Այս բաժնից
709 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին