Անգլիայում գնացքի ուղևորների վրա հարձակման հետևանքով 10 մարդ վիրավորվել է
Դոնկաստերից Լոնդոն մեկնող գնացքում ուղևորների վրա դանակով հարձակման հետևանքով տասը մարդ վիրավորվել է, նրանցից ինը ծանր վիճակում են, կիրակի օրը հաղորդել է The Telegraph-ը։
«Տասը մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ինը մարդ ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ: Մահվան դեպքեր չեն եղել»,– թերթի փոխանցմամբ՝ ասվում է տրանսպորտային ոստիկանության հայտարարության մեջ։
Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Ոստիկանությունն ու շտապօգնության աշխատակիցները շտապել են Հանթինգդոն կայարան, որտեղ գնացքը կանգնեցվել է միջադեպի մասին հաղորդում ստանալուց հետո։
Գնացքում գտնվող երկու անձ ձերբակալվել է հարձակմանը մասնակցելու կասկածանքով։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը միջադեպը որակել է «սարսափելի» և «խորապես մտահոգիչ»։