Շվեյցարիայում գնացքի ուղևորների վրա հարձակվող տղամարդը մահացել է հիվանդանոցում
Շվեյցարիայում ուղևորատար գնացքի վրա հարձակված 27-ամյա տղամարդը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/14/92856/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ Շվեյցարիայում անհայտ անձը դանակով հարձակվել էր գնացքի ուղևորների վրա: Տղամարդը դանակահարել էր գնացքում 7 ուղևորի:
Իշխանությունները կասկածներ ունեին, որ սա հերթական ահաբեկչությունն է: Նեքին գործերի նախարարությունը շտապ խորհրդակցություն էր անցկացրել: Ոստիկանություն ու հատուկ ծառայությունները շրջափակել էին գնացքը: