Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ - Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արփի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով մի քանի գազախողովակներ ու գազախողովակների հենասյուներ կոտրվել են։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի ծառայողները։
Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև կվերականգնվի վթարը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ օրվա պատասխանատու Մխիթար Սարգսյանի գլխավորությամբ ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կամո Մկրտչյանն ու կրտսեր Տիգրան Քեֆոյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի օպերատիվ խումբը բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներ քույր ու եղբայր են։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։