211652_close_icon

ՔԿ-ն ստացել է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հաղորդումը

views-count598 դիտում article-date 13:56 29-10-2025
Քննչականը ստացել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ:

«Հաղորդումն ստացել ենք, այս պահին ուսումնասիրության փուլում է գտնվում»,- Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ: Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չեն փոխանցել:

Օրերս մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ՝ թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ուղարկել դատախազություն՝ նշելով. «Առերևույթ հանցագործություն է, սրբազանի անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտում»:

Նմանատիպ նյութեր