211652_close_icon

Դատախազությունն ընթացք է տվել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը

views-count1300 դիտում article-date 21:27 27-10-2025
Դատախազությունն ընթացք է տվել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը:

Այս մասին ԶԼՄ-ների հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Ընթացք է տրվել «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ի կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ տեսանյութեր են տարածվել երկու օր առաջ։ ԻՔՄ-ն, հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։

 

Նմանատիպ նյութեր