Մյուս կիրակի նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ Սուրբ և Անմահ պատարագի. Փաշինյան
Այսօր մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու խորանի առաջ ծնկի գալու և մեղքերի թողություն խնդրելու օր էր: Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը նախ և առաջ, մեծապես և առաջին հերթին նորոգման օրակարգ է՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման օրակարգ, բայց դրանով իսկ մեծապես նաև նրա հետևորդների՝ մեզնից յուրաքանչուրի հոգու և հոգևոր կյանքի նորոգման օրակարգ»,- նշել է վարչապետը և հավելել,- «Մյուս կիրակի օրը նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ մասնակցել Սուրբ և Անմահ պատարագի»։