211652_close_icon

«Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք: Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ». Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

views-count904 դիտում article-date 22:45 22-10-2025
Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական բոլոր տվյալների համադրությամբ, կարելի է բնորոշել «նախահերձվածողական պատրաստություն» բառով:

Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք: Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ: Ցավում եմ, որովհետև ազգի ոգին երկատվելու է, հոգևոր անվտանգությունը թուլանալու և այդպես շարունակ:

Կարելի է անվերջ խոսել ու դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետևանքներ են ունենալու: Մի քիչ ընթերցեք Հայոց եկեղեցու պատմությունը, և կհամոզվեք, որ դեռ շա~տ մեղմ եմ ասում….

Աղոթում եմ, որ տգետ չմնաք: 

Հ.Գ. Իսկ սեփական հանգստությունն ու տաքուկ անկյունը, անձնական վրեժխնդրությունից հորթային հրճվանքը ամեն բանից վեր դասող նախկիններին ու ներկաներին ասում եմ` պատմությունն ու Աստված չեն ներելու: Նրանց դատաստանը մարդկանց դատաստանի նման չէ…   Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

Նմանատիպ նյութեր