211652_close_icon

Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի. Տեր Եսայի

views-count943 դիտում article-date 21:14 21-10-2025
Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամ Ասատրյանի հայտարարությանը։

Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շարունակելու է իր ծառայությունն ու կիրակի օրը պատարագ է մատուցելու։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր, որ մասնակցելու է կիրակի օրը Հովհանավանքում կայանալիք պատարագին։

«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագի»,- նշված է Փաշինյանի գրառման մեջ։
 

Նմանատիպ նյութեր