211652_close_icon

Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը. Ալիև

views-count409 դիտում article-date 15:58 21-10-2025
Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը, հայտարարել է Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահի հետ մամուլի ասուլիսում։

«Բացի այն փաստից, որ մենք այժմ ամեն ինչ պլանավորում և իրականացնում ենք, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանում բոլոր ճանապարհային և երկաթուղային կապերը կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ մյուս երկրներում նույն առաջընթացը կարձանագրվի, և այդ դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», - ասել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր